Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Արա Նազարյանը՝ ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր

17.10.2017

Հարվարդի համալսարանի օրթոպեդիկ վիրաբուժության ամբիոնի ասիստենտ պրոֆեսոր, գիտությունների դոկտոր Արա Նազարյանը 2017թ. նոյեմբերի 1-ից կհանդիսանա նաև ԵՊԲՀ օրթոպեդիկ վիրաբուժության այցելու պրոֆեսոր:

Պրոֆեսոր Նազարյանը ղեկավարում է Նազարյան լաբորատարիան (www.nazarianlab.org) Հարվարդի բժշկական դպրոցի Բեթ Իսրայել Դիկոնես Բժշկական կենտրոնի օրթոպեդիկ վիրաբուժության ամբիոնում: Իր գործունեության ընթացքում պրոֆեսոր Նազարյանը կրթել է 131 ասպիրանտների և հետդոկտորանտների, որոնք մեծ հաջողությունների են հասել, տպագրել են համատեղ աշխատաքներ՝ 89 գիտական հոդված հանրահայտ ամսագրերում և 2 գիրք, մշակել և գործարկել են 2 սթարթափ և գրանցել 8 պատենտն:

Ներկայումս, պրոֆեսոր Նազարյանը հանդիսանում է 2 գիտական ամսագրերի խմբագրական խորհրդի, 17 ամսագրերի խմբագրակազմի անդամ, հրավիրյալ դասախոսություններով է հանդես գալիս ԱՄՆ-ում և այլ երկրներում: Անվանի մասնագետը նաև Հարվարդի բժշկական դպրոցի միջազգային հետազոտական նախաձեռնության և Մասաչուսեթս նահանգի Գիտության և Ինժեներիայի փառատոնի ընտրական խորհրդի անդամ է:

 

Science Week 2017

Announcements


Find us on Facebook