Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Անվանի բժիշկ Ջոն Բելեզիկյանը համալրեց ԵՊԲՀ այցելու պրոֆեսորների շարքը

10.10.2017

Բժիշկ Ջոն Բիլեզիկյանը բժշկության և դեղագործության պրոֆեսոր է: «Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի» և Նյու Յորքում գործող Կոլումբիայի համալսարանի մետաբոլիկ ոսկրային հիվանդությունների ծառայության ղեկավար, էնդոկրինոլոգիական բաժանմունքի վարիչն այսօր ԵՊԲՀ-ում հանդես եկավ «Օստեոպորոզ նոր մոտեցումներ» թեմայով դասախոսությամբ:

Պրոֆեսորը բազմաթիվ միջազգային բժշկական և գիտական կոմիտեների և միությունների անդամ է և հեղինակ բազում գիտական հոդվածների, որոնք նվիրված են տարատեսակ ոսկրային հիվանդությունների կլինիկական հետազոտությունների լուսաբանմանը: Նա խոսեց մեր երկրում օստեոպորոզի զարգացման հիմնական պատճառների, կանխարգելման և բուժման մասին:

Պրոֆեսորի դասախոսության առանցքում էին նաև հանրային առողջությանը վերաբերող մի շարք այլ հարցեր: Հայրենիքի հետ կապը չկորցրած մասնագետը մեծապես կարևորեց նաև կրթական, հետազոտական ծրագրերի իրականացումը: Որպես ոչ միայն օստեոպորոզի, այլև այլ հիվանդությունների դեմ արդյունավետ պայքար մղելու միջոց, դասախոսը մատնանշեց ամենամյա մասնագիտական հավաքները, որոնք հնարավորություն են տալիս քննարկել տարատեսակ հիմնախնդիրներ և մատնանշել դրանց լուծման ուղիները: Միջոցառման ընթացքում

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը հայտնեց, որ այսուհետև Ջոն Բիլեզիկյանը կհանդիսանա ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր: Բժիշկ-գիտնականը հավաստիացրեց, որ Հայաստանում գտնվելու ընթացքում առիթը բաց չի թողնի այցելել նաև բժշկական համալսարան և մասնակից դառնալ ԵՊԲՀ-ում իրականացվող կրթական ակտիվություններին: Նշենք, որ շնորհիվ Ջոն Բիլեզիկյանի սրտաբուխ նվիրատվությանը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի բաժանմունքը վերազինվել էր նորագույն ուլտրաձայնային դենսիտոմետրով:

Ոսկրի խտությունը չափող այս սարքը հայտնաբերում է ոսկրի միներալ խտության մեջ տեղի ունեցած փոփոխությունները և այսօր լայնածավալ կիրառություն ունի ողջ աշխարհով մեկ` օստեոպորոզի վաղ հայտնաբերման նպատակով: Տարիներ առաջ նշյալ հիվանդությունը հայտնաբերվում էր միայն ոսկրի կոտրվածքից հետո: Մինչդեռ մեր օրերում, վաղ ախտորոշման դեպքում, կարելի է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ օստեոպորոզի ընթացը դանդաղեցնելու և ոսկորներն ամրացնելու ուղղությամբ:


 

Science Week 2017

Announcements


Find us on Facebook