Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բժշկականի ուսանողներին այսուհետև կտրամադրվի անվճար անհատական իրավաբանական խորհրդատվություն

9.10.2017

Հոկտեմբերի 16-ից ԵՊԲՀ-ում կգործի իրավաբանական կլինիկա:

Ուսանողների շահերը և իրավունքները պաշտպանելու և Կլինիկայի աշխատանքները համակարգելու է իրավաբան Տիգրան Խաչիկյանը:

Կլինիկայի հիմնական նպատակն է ուսանողներին անվճար հիմունքներով անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն տրամադրելը՝ ներհամալսարանական կրթական կյանքում ծագող և իրավական լուծում պահանջող զանազան հիմնախնդիրների վերաբերյալ:

Մասնավորապես, նման խնդիրները կարող են վերաբերվել ուսման համար սահմանված վարձավճարի զեղչերին, ակադեմիական պարտքերի լրացման ընթացակարգային հիմնախնդիրներին, կրթական գործընթացի առավել արդունավետ կազմակերպման հիմքերի բարելավմանը և ուսանող-համալսարան իրավական կապի առավել ակտիվ գործարկմանն ուղղված ցանկացած խնդրին: Կլինիկայում երաշխավորվում է փոխանցված տվյալների և տեղեկատվության կոնֆիդենցիալությունը (խորհրդապահությունը) և մատուցվող իրավաբանական խորհրդատվության համակողմանի բնույթը:

Տեղեկացնենք, որ դիմումներն առձեռն կարող են ներկայացվել համալսարանի իրավաբանական բաժին՝ Տիգրան Խաչիկյանին՝ 2017 հոկտեմբերի 16-ից հետո յուրաքանչյուր հինգշաբթի օր ժամը 15:00-մինչև 16:30:


 

Science Week 2017

Announcements


Find us on Facebook