Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ամերիկահայ բժիշկները հանդիպեցին ԵՊԲՀ ուսանողների հետ

23.09.2017

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրը հյուրընկալել էր մի խումբ ամերիկահայ անվանի բժիշկների, որոնց թվում էին օրթոպեդ Վահան Ցեպկինյանը, անոթային վիրաբույժ Սիմոն Կոշկարյանը, առիթմոլոգ Արբի Նահապետյանը և նյարդավիրաբույժ Միքայել Գրիգորյանը: Մասնագետներ, ովքեր արտերկրում իրենց մեծ ներդրումն ունեն բժշկագիտության զարգացման և առողջապահական խնդիրների լուծման հարցերում, հանդիպում ունեցան ԵՊԲՀ ավագ կուրսի ուսանողների հետ՝ կիսվելով իրենց հմուտ փորձառությամբ և գիտելիքների մեծ պաշարով:

Ուսանողներն ու կլինիկական օրդինատորները մեծ ոգևորությամբ ևհետաքրքրությամբ էին լսում բժիշկների պատմությունները, ովքեր ամեն տարի Հայաստան են գալիս հատուկ առաքելությամբ՝ սահմանամերձ մարզերի բնակչությանը բուժօգնություն տրամադրելու նպատակով:

Բժիշկների թիմի անդամ շրջանավարտ, Էնդովասկուլյար նյարդավիրաբույժ Միքայել Գրիգորյանը երկար տարիներ աշխատում է ԱՄՆ-ում: Խոստովանում է, որ ամեն անգամ հայրենիք վերադառնալիս ուրախ է տեսնել հարազատ բուհի հաջողությունները: «Մարմինս այնտեղ է, բայց սիրտս այստեղ է»,- ընդգծեց բժիշկը:

Հանդիպման ընթացքում ուսանողներից շատերն իրենց հուզող հարցերը հղեցին ամերիկահայ բժիշկներին, ովքեր մեծ սիրով պատասխանեցին դրանց: Հանդիպման ավարտից հետո բժիշկներն օրվա տպավորություններով և իրենց հետագա ծրագրերով կիսվեցին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ:

Բուհի ղեկավարի հետ քննարկվեցին նաև ուսումնական ծրագրերին և համատեղ կլինիկական հետազոտությունների իրականացման մանրամասներին վերաբերող հարցեր:

Ամերիկահայ բժիշկների հետ ուսանողների և սովորողների հետ հանդիպումը կազմակերպել էր ԵՊԲՀ կարիերայի կենտրոնը և Հայ Կրթական Հիմնարկությունը: Նման հանդիպումները շարունանակական են լինելու:

 

Science Week 2017

Announcements


Find us on Facebook