Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

30 տարբեր մասնագետ ԵՊԲՀ-ում կսովորի կառավարել բուժհաստատությունները

Нет перевода
15.09.2017

Այսօր ԵՊԲՀ-ում տրվեց նոր՝ «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) մեկ տարի տևողությամբ միջազգային կրթական նոր ծրագրի մեկնարկը: Բժիշկ և ոչ բժիշկ դիմորդների համար կրթական ծրագիրն ուղղված է ժամանակակից կառավարչական գործնական գիտելիքների և հմտությունների զարգացմանը: Այսպիսով, այս ուսումնական տարում 30 տարբեր մասնագետ ԵՊԲՀ-ում կսովորի կառավարել բուժհաստատությունները:

Մեկնարկած ծրագիրն իրականացվում է «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ողջունելով ծրագրի մասնակիցներին, նշեց, որ բուժհաստատությունների կառավարման բարձրորակ մասնագետների պատրաստումը ժամանակի պահանջն է: Նրա խոսքով՝ երկար քննարկումների արդյունքում ստեղծված այս ծրագրի նպատակն է մեր երկրում ներդնել ու զարգացնել «հոսպիտալ մենեջմենթի» գաղափարը , ինչպես նաև ժամանակակից կրթական ծրագրերի միջոցով պատրաստել առողջապահության կազմակերպիչներ:

«Մենեջմենթ Միքս» ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանն էլ նշեց, որ այս բուհի հետ համագործակցությունը պատահական չէ, քանի որ բժշկական համալսարանը, թե´ տեղացի, թե´ օտարերկրացի ուսանողների թվով առաջատար բուհերից է:

Առողջապահության ոլորտում արդեն 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետը վստահ է, որ դասընթացի շնորհիվ համատեղ ուժերով կհաջողվի ստեղծել բուժհաստատությունների կառավարման նոր՝ հայկական մոդել:

Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց ուսումնական գործընթացին վերաբերող մանրամասները, քննարկվեցին մի շարք կազմակերպական հարցեր:

Նշենք, որ ծրագիրը հնարավորություն կտա մասնակիցներին համատեղել MBA կրթությունը աշխատանքի հետ: Դասերը շաբաթական 2 անգամ են` ուրբաթ և շաբաթ օրերին: Մեր երկրում առաջին անգամ ներդրվող այս կրթական ծրագրի դասախոսական կազմում ընդգրկված են հայաստանյան և արտասահմանից հրավիրված կառավարման ոլորտում բարձր որակավորում ունեցող դասախոսներ, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում:

 

Science Week 2017

Объявления


Find us on Facebook