Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Աշխարհի ամենամեծ դասը` «Հերացի» ավագ դպրոցում

15.09.2017

Հերացիականներն այսօր ներկայացրեցին աշխարհը, որն իրենք են ուզում, փորձեցին ՄԱԿ-ի 17 Կայուն զարգացման նպատակները ներկայացնել հանրությանը:

«Աշխարհի ամենամեծ դաս» նախաձեռնության նպատակը նոր կյանք մտնող երիտասարդներին քաղաքակրթության մարտահրավերները հասու դարձնելն է, երեխաներին և երիտասարդներին ներգրավել քննարկումներում, որտեղ ներկայացվում է այն դերը, որն իրենք կարող են ունենալ՝ օգնելու աշխարհին ԿԶՆ-երի նվաճման հարցում, և ոգեշնչել նրանց մասնակցությունը սեփական համայնքներում:

Հերացիականները հնարավորություն ունեցան համընդհանուր նպատակների մասին լսել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի, ՀՀ կրթությանն և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից:

 

Science Week 2017

Announcements


Find us on Facebook