Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ընտանեկան բժշկության 5-րդ գիտաժողով՝ նվիրված ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի 20-ամյակին

13.09.2017

Հարգելի գործընկեր,

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Ընտանեկան բժշկության 5-րդ Գիտաժողովին՝ նվիրված ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի 20-ամյակին: Միջազգային մասնակցությամբ Գիտաժողովը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 29-ին, 30-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի մեծ դահլիճում (սկիզբը՝ ժամը 9:00):

Գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան առաջատար մասնագետներ Հայաստանից, ինչպես նաև ճանաչված դասախոսներ և բժիշկներ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից (կից ներկայացվում է ծրագիրը):

Ընտանեկան բժշկության 5-րդ Գիտաժողովի առանցքային թեմաներն են՝ շնչառական համակարգի արդի խնդիրները, ԼՕՌ հիվանդությունների բուժման սկզբունքները, սիրտ-անոթային համակարգի հարցերը և ԱԱՊ օղակի բժիշկների ամենօրյա աշխատանքում հաճախադեպ այլ խնդիրներ: Հատկապես կարևորվում են առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշման, կառավարման, կանխարգելման և բուժման ժամանակակից մոտեցումները:

Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն ավելի քան 300 բժիշկներ ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերից:

Միջոցառման ավարտին գիտաժողովի մասնակիցներին կհանձնվեն համապատասխան վկայագրեր:

Կից ֆայլեր՝ ,


Գլխավոր գործընկեր՝ դեղագործական ընկերություն

«ՏԱԿԵԴԱ ԱՎՍՏՐԻԱ ԳՄԲՀ»

 

Find us on Facebook