Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Հարգելի գործընկերներ

ԵՊԲՀ գիտակոորդինացիոն խորհրդի վերջին նիստում գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կ.Բ. Ենկոյանի «ԵՊԲՀ գիտության շաբաթ 2017» գիտական միջոցառման, ԵՊԲՀ գիտական անձնագրի և գիտական ստորաբաժանումների հետազոտական գործունեության վերաբերյալ ներկայացված զեկուցման պահանջներից ելնելով, ինչպես նաև հաշվետվությունների լրացման աշխատանքն ավելի դյուրին դարձնելու նպատակով՝ ևս մեկ անգամ կից ֆայլերով ներկայացվում են անհրաժեշտ ձևաթղթերը՝

ա) Գիտական անձնագիր, ներառյալ՝ Ձև 1, Հավելված 1, Հավելված 2

(վերջնաժամկետ՝ «20» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2017թ.)

բ) Գիտական ստորաբաժանման (ամբիոն, գիտական լաբորատորիա, բազային ֆինանսավորման ծրագրի ենթախումբ, թեմատիկ մրցույթով հաստատված գիտական թեմա) հետազոտական գործունեության տարեկան հաշվետվություն՝ Ձև 2 և Գիտական հետազոտության եռամյա նախագիծ Ձև 3

(վերջնաժամկետ՝ «27» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2017թ.)

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «ԵՊԲՀ գիտության շաբաթ 2017» գիտական միջոցառման շրջանակներում տպագրվող թեզիսները ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով՝ (վերջնաժամկետ՝ «13» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2017թ.)

Թեզիսներին ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ և դրանք բեռնել հետևյալ հղմամբ՝

Հարգանքով՝ Գիտության վարչություն

 

Find us on Facebook