Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

2017-2022թթ. հեռանկարային զարգացման ռազմավարությունն արժանացավ Գիտական խորհրդի հավանությանը

29.06.2017

Գիտական խորհրդի այս ուսումնական տարվա վերջին նիստում հավանության արժանացվեցին «Երևանի Մխ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան» հիմնադրամի 2017-2022թթ. հեռանկարային զարգացման ռազմավարության հիմնական դրույթները:

Ամիսներ շարունակ հեղինակների և համալսարանի թիմի կողմից ստեղծված ծավալուն փաստաթղթով նախատեսվում է ապահովել բուհի առաջընթացը՝ ուսումնական, գիտակրթական և կլինիկական ուղղություններով:

Գիտական խորհրդի անդամների ուշադրությանը ներկայացվեցին ռազմավարության հիմնական դրույթները, որոնք վերաբերում են բուհի զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին, ինչպես նաև ամենակարևորը՝ ակնկալվող արդյունքներին:

Համալսարանի միջազգայնացման գործընթացին զուգըթաց ակնկալվում է՝ օտարերկրացի ուսանողների թվի էական աճ, համալսարանական բոլոր ենթակառուցվածքների նշանակալի բարելավում ու միջազգային չափանիշներին համապատասխանող առաջընթաց:

Անհրաժեշտ աշխատանքների իրականացման գործում ռազմավարության հեղինակներն ու բուհի ղեկավարությունը նպատակ ունի ներգրավել բոլոր ստորաբաժանումներին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ հանգամանալից ու մանրակրկիտ հաշվարկներին, մասնագիտական վերլուծությունների արդյունքում ստեղծված ռազմավարության իրականացումը ժամանակի հրամայականն է, որը հնարավորություն կտա արդեն գրեթե 100-ամյա ճանապարհ անցած բժշկական համալսարանին արժանի տեղ զբաղեցնել ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի առաջատար բուհերի շարքում:

Գիտական խորհրդի նիստում անդրադարձ կատարվեց ևս մեկ նոր՝ «Վերադարձ» աշխատանքային անվանումը ստացած ծրագրին: Հաշվի առնելով աշխարհի առաջատար համալսարաններում արդեն կիրառվող փորձը, ինչպես նաև նպատակ ունենալով պահպանել և ապագա բժիշկների համար մշտապես հասանելի դարձնել Հայաստանում և արտերկրում բնակվող անվանի բժիշկ-գիտնականների օրինակը մենք ծրագրում ենք առաջիկայում ԵՊԲՀ-ում հիմնել անվանի բժիշկ-գիտնականների անունը կրող լսարան-դասասենյակներ:

Առաջիկայում հանրությանը կներկայացվի աշխարհում լայնորեն կիրառվող այս ծրագրի իրականացման ողջ գործիքակազմն ու մանրամասները:

Ռեկտորը տեղեկացրեց, որ այս տարի առաջին անգամ ուսանողների ավարտական հանդիսությունը կանցկացվի նոր ձևաչափով՝ Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի բակում՝ թե տեղացի, թե օտարերկրացի ուսանողների մասնակցությամբ:

Քննարկվեցին նաև բուհի գիտամանկավարժական կադրերի և սովորողների ներքին կարգապահական կանոնները, ինչպես նաև հաստատվեցին ուսումնակրթական և աշխատանքների կազմակերպման գործընթացին վերաբերող այլ փաստաթղթեր:

 

Science Week 2017

Announcements


Find us on Facebook