Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Կամրջվում է ՀՀ ԳԱԱ-ի և ԵՊԲՀ-ի գիտական ներուժը

15.06.2017

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայիում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «Կենսաբժշկության կիրառական խնդիրները» թեմայով:

Այս ծրագիրը նպատակ ունի կամրջելու երկու խոշոր գիտական հաստատությունների` Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական բժշկական համալսարանի գիտական ներուժը: Հանդիպման առանցքում էին կենսաբժշկության կիրառական հարցերը:

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գնահատմամբ սա պատմական իրադարձություն է, քանզի առաջին անգամ պատմության մեջ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական բժշկական համալսարանը մեկ սեղանի շուրջ քննարկում են կենսաբժշկության արդի խնդիրները այսպիսի լայն ձևաչափով, ինչի մասին վկայում էր նաև ակադեմիայի մարդաշատ դահլիճը: ՀՀ ԳԱԱ նախագահը նաև ընդգծեց, որ այս հանդիպումը հնարավորություն կտա քննարկել հետաքրքիր թեմաներ և պատահական չէ, որ քննարկումների մեկնարկը տրվեց գլխուղեղին վերաբերող թեմաներից:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ նման հանդիպումներն այսօր հնարավորություններ են ստեղծում երիտասարդ մասնագետների ներուժը, գիտական նորարություններն ու հետազոտություններն աշխարհին ներկայացնելու համար: Առաջատար մասնագետները քննարկեցին և հանգամանալից զեկուցումներ ներկայացրին երեք կարևոր՝ «Գլխուղեղը և դրա ախտաբանությունը», «Բորբոքման դերը քաղցկեղի զարգացման մեջ», «Շրջական միջավայրը և բնակչության առողջությունը ուղղություններով»:

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը ներկայացրեց բժշկական բուհի գերակա ուղղություններից մեկը՝ «Ուղեղի նախաձեռնություն» և մատնանշեց այն գիտական «պողոտաները», որոնցով ԵՊԲՀ-ն կարող է քայլել մյուսների հետ: Քննարկվեցին մասնագիտական այլ արդի հարցեր:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook