Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ուսանողական համաժողով` նվիրված բժշկական հոգեբանության ամբիոնի 10-ամյակին

13.06.2017

ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների և ամբիոնի դասախոսների նախաձեռնությամբ կազմակերպվեց «Բժշական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով համաժողով՝ նվիրված Բժշկական հոգեբանության ամբիոնի 10-ամյակին։

Ուսանողները ներկայացրեցին հոգեախտաբանության, դատահոգեբանության, անձի հոգեբանության, հոգեթերապիայի, հոգեմարմնական և հետտրավմատիկ սթրեսային խանգարումների վերաբերյալ զեկույցներ։ Երկու օրերի ընթացքում հնչեցին հետաքրքիր և բովանդակալից զեկույցներ մասնագիտական թեմաների շուրջ։

Ուսանողները պատրաստակամություն հայտնեցին շարունակական դարձնել նման համաժողովների անցկացումը՝ աշխատանքներում ներգրավվելով նաև ամբիոնի գիտահետազոտական խմբակը։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook