Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Բարեկամություն» փառատոնը 15 տարեկան է

6.06.2017

Ավանդույթ դարձած «Բարեկամություն» փառատոնը ԵՊԲՀ ուսանողական կյանքի անբաժան մասն է։ Այս տարի այն անցկացվեց մեծ մասշտաբներով և տարբերվեց իր յուրահատուկ ջերմ ու ուրախ մթնոլորտով։

Միջոցառումը պաշտոնապես մեկնարկեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ելույթով։

Ներկա էին Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի դեսպանությունների բարձրաստիճան դիվանագիտական ներկայացուցիչները, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, տարբեր երկրներից պաշտոնական հյուրեր, դասախոսներ և իհարկե բազմաթիվ ուսանողներ։

«Բարեկամություն» փառատոնի ընթացքում օտարերկրացի բժիշկ-ուսանողները ներկայացրին իրենց խոհանոցների գոհարները:

Տասնըհինգ տարվա պատմություն ունեցող փառատոնին ապագա բժիշկները ցուցադրեցին իրենց համալսարանական կյանքի բազմազանությունը, տարատեսակ ազգային կերակրատեսակների, երգի ու պարի միջոցով ծանոթացրին իրենց երկրի հարուստ մշակութային առանձնահատկություններին:

Պատահական չէ, որ այսօր 20-ից ավելի երկրների մշակույթը ներկայացվում է բժշկական համալսարանում: ԵՊԲՀ-ն նախորդ դարի կեսերից արդեն իսկ աչքի է ընկել իր օտարերկրացի ուսանողների թվով: Դրա վառ ապացույցն այն է, որ աշխարհի 26 երկրի 1700 ուսանող այսօր բժշկական կրթություն է ստանում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

Նման միջոցառումները նպաստում են մեր բուհում սովորող տարբեր ազգության ուսանողների միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը, ձևավորում են միջմշակութային ամուր կապեր:

 

Science Week 2017

Announcements


Find us on Facebook