Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ցուցահանդես բժիշկ-նկարիչների մասնակցությամբ

31.05.2017

Ստեղծագործելու կարողությունը բնավ պայմանավորված չէ մասնագիտությամբ: Նկարիչների միության ցուցասրահում այսօր բացվեց բժիշկ նկարիչների եռօրյա ցուցահանդես՝ «Արարում են բժիշկ-գեղանկարիչ Արամ Շահվերդյանի կոլեգաները և զարմիկները» խորագրով:

Ցուցահանդեսին մասնակցող բժիշկ-նկարիչների մեծ մասն աշխատում է բժշկական համալսարանում:

Բժիշկ գիտնական, առողջապահության կազմակերպիչ, պետական-քաղաքական գործիչ, դիվանագետ, տաղանդավոր գեղանկարիչ Արամ Սերգեյի Շահվերդյանը դժվարագույն տարիներին (1936-1937թթ.) ղեկավարել է Երևանի պետական բժշկական բժշկական ինստիտուտը: 1947 թվականին, վերադառնալով ստալինյան ճամբարից, դոցենտ Շահվերդյանն աշխատել է ԵՊԲՀ-ի մաշկավեներաբանության ամբիոնում որպես դասախոս, ապա՝ Ռենետգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտում որպես գիտական-քարտուղար:

Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի դասախոս, «Սիմոն Զավարյան» ԲՄՀԿ ղեկավար Գագիկ Շահվերդյանը վստահություն հայտնեց, որ շարունակական այս նախաձեռնությունը նպաստում է ոչ միայն գեղանկարչության, այլև այլ ոլորտներում ստեղծագործող բժիշկների բացահայտմանն ու համախմբմանը:

Ցուցահանդեսին ներկայացված էին նաև քանդակներ:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook