Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Ուսանողական գարուն»-ը լի էր երաժշտական և հումորային համարներով

26.05.2017

«Ուսանողական գարուն»-ի անցկացմամբ մեկնարկեցին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները: Դահլիճը լի էր անսահման էներգիայով ու տոնական տրամադրությամբ։ Երաժշտական և պարային ելույթներին լրացնում էին ուրախ հումորային համարները։

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Ալեքսան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հոբելյանական միջոցառումները կամփոփվեն «Ուսանողական աշուն» ծրագրի շրջանակներում՝ գալա համերգով: Նրա խոսքով՝ արդեն քառորդ դար է, ինչ ուսանողները հավաքվել են այս կրթօջախի շուրջ, փորձում են իրենց կյանքը հետաքրքիր դարձնել ու իրենց ներդրումն ունենալ բուհի զարգացման գործում:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ ուսանողական ուրախ միջոցառումները ոչ թե սեզոնային, այլ շարունակական պետք է լինեն, և արտացոլեն համալսարանի ձեռքբերումներն ու համընդհանուր հաղթանակները: Նա կոչ արեց ապագա բժիշկներին վայելել երիտասարդությունը և պահպանել շուտով իր 100-ամյակը բոլորող բժշկական բուհի լավագույն ավանդույթները: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի կողմից կազմակերպված միջոցառմանը ներկայացվեցին սկսնակ ՈՒՀԱ թիմի հումորային համարները, ելույթ ունեցավ բուհի ռոք բենդը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook