Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Անվանի ուռուցքաբան Ֆիլիպ Ագոփ Ֆիլիպը՝ ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր

23.05.2017

2017թ. հունիսի 1-ից պրոֆեսոր Ֆիլիպ Ագոփ Ֆիլիպը կհանդիսանա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության և ֆարմակոլոգիայի ամբիոնների այցելու պրոֆեսոր:

Պրոֆեսոր Ֆիլիպ Ագոփ Ֆիլիպը Ուեյնի պետական համալսարանի «Կարմանոս» Քաղցկեղի Կոնտրոնի (Դետրոիտ, ԱՄՆ) բժշկական գծով փոխնախագահն է, ուռուցքաբանության և ֆարմակոլոգիայի պրոֆեսոր, գաստրոինտեստինալ և նեյրոէնդոկրին ուռուցքաբանության ղեկավարը:

Անվանի մասնագետը բժշկական կրթություն է ստացել Բաղդադի Համալսարանում, կլինիկական ֆարմակոլոգիայի և ֆարմակոգենետիկայի գծով ասպիրանտուրան ավարտել է Լոնդոնի Համալսարանում: Ուռուցքաբանություն սովորել է Օքսֆորդի համալսարանում և ՄԴ Անդերսոն Քաղցկեղի Կենտրոնում:

Պրոֆեսորը գաստրոինեստինալ և նեյրոէնդոկրին ուռուցքների համաշխարհային փորձագետ է: Նա ղեկավարում է հայտնի Հարավարևմտյան Ուռուցքաբանական Խմբի (SWOG) ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի կոմիտեն: Միջազգային հայտնի պարբերականներում տպագրված մի քանի հարյուր գիտական աշխատանքների, գրքերի և հոդվածների հեղինակ է:

Արժանացել է բազմաթիվ մրցանակների, մասնավորապես՝ համալրել է Ամերիկայի լավագույն բժիշկների շարքը: 2011-2015թթ. ճանաչվել է լավագույն բժիշկ, Ուեյնի Համալսարանի Քաղցկեղի հետազոտությունների պատվավոր ղեկավար:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook