Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Մանկաբուժական համաժողովը միավորել է Հայաստանի ու արտերկրի առաջատար մասնագետներին

19.05.2017

«Համալսարանական մանկաբուժության արդի խնդիրները» համաժողովը մեկ հարկի տակ է համախմբել ոչ միայն մեր երկրի, այլև Շվեդիայի և Ռուսաստանի առաջատար մասնագետներին:

ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ Նունե Բաղդասարյանն ընդգծեց, որ գիտագործնական համաժողովի նպատակն է ներկայացնել համալսարանական մանկաբուժության առավելություններն ու արդյունավետությունը, ինչպես նաև անդրադառնալ խնդիրներին:

«Համալսարանական մանկաբուժության վերաբերյալ առաջին համաժողովի նպատակն է արժևորել և խրախուսել մանկաբույժի ամենօրյա, անչափ կարևոր աշխատանքը»,- լրագրողների հետ զրույցում նշեց պրոֆեսորը:

Նա վստահ է, որ երեխաները հասարակության հիմքն են և նրանց առողջության պահանումը մանկաբույժների առաքելությունն է:

Ոլորտի զարգացումն ապահովելու համար մանկաբույժը կարևորեց կլինիկական, կրթական և հետազոտական աշխատանքների իրականացումը:

Շվեդիայից ժամանակ պրոֆեսորներ Սիմոն Ռանդքուիստը և Ֆրեդրիկ Ինգեմանսոնը, ինչպես նաև պրոֆեսոր Օլգա Կոմարովան իրենց զեկույցներում անդրադարձան մասնագիտական արդիական թեմաների:

Սիմոն Ռանդքուիստի խոսքով՝ փորձը վկայում է այն մասին, որ երեխայի առողջության պահպանումն ու լիարժեք բուժումը պահանջում է համալիր մոտեցում, ընտանիքի հետ տարվող շարունակական աշխատանք:

Մասնագետները կարևորեցին համագործակցությունը, երիտասարդների շրջանում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

Առողջապահական ցուցանիշները վկայում են, որ մեծահասակների շրջանում վաղաժամ մահացության 70 տոկոսը պայմանավորված է մանկական և դեռահաս տարիքում սնուցման, վարքագծի խնդիրներով, վնասակար սովորություններով: Առողջապահական ողջ համակարգում դժվար է գտնել մանկաբույժից առավել հուզական և բարի մասնագիտություն:

Համաժողովի մասնագետների գնահատմամբ՝ երեխաների առողջությունը բոլորիս հիմնական նպատակն է և պատմականորեն հանդիսացել է հայ հասարակության, պետության և բժիշկների շարժիչ ուժը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook