Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Մարզական ամենամեծ հաջողությունն ուսանողների առողջությունն է

16.05.2017

Մայիսի սկզբին մայրաքաղաքում անցկացվեց Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 18-րդ հանրապետական խաղերի ծրագրում նախատեսված ձյուդոյի մրցաշարը:

Թիմի մարզիչ, ֆիզիկական դաստիարակության ամբիոնի ավագ դասախոս Աշոտ Հակոբյանը նշեց, որ թիմի պատրաստման գործում, ինչպես միշտ, իր յուրահատուկ, թիմային ոգին բարձրացնող դերն ունեցավ թիմի մշտական ավագը՝ կլինիկական օրդինատոր Դավիթ Իշխանյանը:

Թիմն այս անգամ մասնակցում էր ամբողջական կազմով: Երկարատև պարապունքներն անարդյունք չանցան: Համառ գոտեմարտից հետո առաջին տեղեր գրավեցին և մարզաշխարհի չեմպիոններ դարձան ուսանողներ Էմիլ Իսրայելյանն ու Հակոբ Ծատուրյանը: Իրենց խաղային կարգերում երկրորդ տեղեր զբաղեցրին և արծաթե մեդալների արժանացան Ֆելիքս Խաչատրյանը, Դավիթ Բակունցն ու կուրսանտ Արային Ղուշչյանը:

Երրորդ տեղերն իրենց խաղային կարգերում բաժին հասան Վահե Սարուխանյանին, Հայկ Գալստյանին և Դավիթ Իշխանյանին: Արդյունքում տղաներին հաջողվեց արժանանալ 8 մեդալների: Թիմն իր գրանցած հաջողություններն ու հաղթանակները նվիրում է ԵՊԲՀ-ին և մայիսյան եռատոնին: Ավելի քան 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող մարզիչը վստահ է, որ մարզական ամենամեծ հաջողությունը մեր համալսարանի ուսանողների առողջությունն է և երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի տարածումը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook