Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Թումանյան-150». ԵՊԲՀ-ն ողողվել էր Ամենայն Հայոց բանաստեղծի շնչով

12.05.2017

«Թումանյան-150» հոբելյանական տարվա միջոցառումների շրջանակում այսօր Երևանի պետական բժշկական համալսարանի և Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի համատեղ ջանքերով անցկացվեց «Թումանյան-150» միջոցառումը:

Բուհերի համագործակցությունը պատահական չէ, կազմակերպիչների բնորոշմամբ, եթե բժիշկը փրկում է մարդուն, ապա գրողի առաքելությունն է փրկել մարդու մեջ մարդկայինը: «Թումանյան-150»-ի ընթացքում ելույթ ունեցան բժշկական համալսարանի «Վերնատուն» երգչախմբի ուսանող-սաները՝ ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի կարդացին Թումանյանի ստեղծագործությունները հայերենով և կատարեցին Կոմիտասի ու այլ հեղինակների ստեղծագործություններ:

Թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողները բանաստեղծի ստեղծագործությունների հիման վրա պատրաստել էին թատերական ներկայացում, տեսանյութեր և պարային համարներ: Հնչեց նաև արիա «Անուշ» օպերայից:

Միջոցառման նպատակն էր ուսանողների շրջանում սեր սերմանել գրականության և ընթերցանության նկատմամբ:

Հայ մարդը որտեղ էլ լինի, ուսանի և ուսուցանի անկախ մասնագիտությունից պիտի պահի ու պահպանի իր հայեցի նկարագիրը, գնահատի և ճանաչի իր հայրենիքի պատմամշակութային արժեքները:

Մասնակիցներին ողջունեցին նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանը՝ ընդգծելով, որ արդեն իսկ քննարկվել են մշակութային ոլորտում երկու կրթական հաստատությունների համագործակցության հեռանկարները:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook