Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Դպրոցականներն այցելել էին «Մուրացան» համալսարանական հիվանդանոց

11.05.2017

Բարեգործությունը բումերանգ է. վստահ են Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի 6/3 դասարանի աշակերտներն, ովքեր ձևավորված ավանդույթի համաձայն ամեն տարի այցելում են բժշկական և այլ հատուկ նշանակության հաստատություններ:

Դասղեկ Ինգա Վահանյանի խոսքով՝ բարեգործական այս շարունակական նախաձեռնության հեղինակները հենց երեխաներն են:

Պուշկինցիներն արդեն երկրորդ անգամ են այցելում «Մուրացան» համալսարանական հիվանդանոց:

Այս տարի նրանց ուշադրության կենտրոնում էին Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում բուժում ստացող փոքրիկները:

Կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանին նրանք փոխանցեցին աղոթագիրք, ինչպես նաև այցելեցին հիվանդանոցի Խաղաթերապիայի սենյակ:

Հոգեբան Լուսինե Հովհաննիսյանը ներկայացրեց փոքրիկների հետ աշխատանքի առանձնահատկությունը: Աշակերտները ոգևորված էին հիվանդանոցի խաղաթերապիայի սենյակում առկա ջերմ մթնոլորտից: Նրանք նաև գեղեցիկ ստեղծագործություն նվիրեցին երեխաներին:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook