Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բաց դռների օր՝ բժշկական համալսարանում

11.05.2017

Մայիսի 17-ին բժշկական համալսարանի «Հանրային առողջության» ֆակուլտետը հայտարարում է բաց դռների օր:

Դիմորդները և նրանց ծնողները բաց դռների օրվա շրջանակում հնարավորություն կունենան ավելի մանրամասն ծանոթանալ բժշկական համալսարանում գործող «Հանրային առողջության» ֆակուլտետի ծրագրերին, գնահատել կրթական ծրագրերը, պատկերացում կազմել ֆակուլտետի հեռանկարների մասին, ինչպես նաև հանդիպել ռեկտորին, պրոռեկտորներին և ֆակուլտետի դեկանին:

Տեղեկացնենք նաև, որ «Հանրային առողջության» ֆակուլտետ կարող են դիմել ոչ միայն բժշկական այլ նաև այլ բարձրագույն կրթություն ունեցող անձինք։ Համալսարանի ճեմասրահում առանձին տաղավարներով ներկայացված կլինեն ֆակուլտետի հնարավորությունները։

Ուսանողները դիմորդներին կպատմեն ոչ միայն «Հանրային առողջության» ֆակուլտետի կարևորության, այլև ԵՊԲՀ-ի հագեցած ուսանողական կյանքի մասին: «Հանրային առողջության» ֆակուլտետի գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ www.ysmu.am


Ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

1. Դիմում ռեկտորի անունով,

2. Դիպլոմի և առաջադիմության միջուկի պատճենները,

3. Անձնագրի պատճեն,

4. 3x4 չափի 4 լուսանկար,

5. Արտոնություններից օգտվելու պարագայում համապատասխան փաստաթղթերի պատճենները:


Հասցեն՝ ՀՀ, Երևան 0025, Կորյունի 2, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Հեռ. (+37411) 621018 (+37499) 089898

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook