Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Ավրորա» մրցանակի հավակնորդ Թոմ Քաթինան դասախոսությամբ հանդես կգա ԵՊԲՀ-ում

10.05.2017

«Ավրորա» մրցանակի հավակնորդ բժիշկ Թոմ Քաթինան մայիսի 22-ին, ժամը 10:00-ին Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում հանդիպելու է ապագա բժիշկների հետ:

Թոմ Քաթինան «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդներից մեկն է։ Թոմից բացի, Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցում ուրիշ բժիշկ չկա։ Ամերիկացի մասնագետը Հարավային Սուդանի հետ սահմանամերձ այս գոտում մշտական ներկայություն ունեցող միակ բժիշկն է, ուստի և անձամբ է պատասխանատու տարածաշրջանի 750,000 բնակչի բուժսպասարկման համար։

Չնայած Սուդանի կառավարության կողմից տարածքի բազմակի ռմբակոծումներին, դոկտոր Քաթինան մարդկանց օրուգիշեր հասանելի լինելու համար մշտապես ապրել է հիվանդանոցի տարածքում։

Նրա անձնվեր գործունեությունը լուսաբանվել է բազմաթիվ լրատվամիջոցների և մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների կողմից: TIME պարբերականը 2015թ. նրան ճանչել է ամենաազդեցիկ անհատներից մեկը։

Դասախոսությանը նախապես գրանցվել և մանրամասներին ծանոթանալ կարող եք հետևյալ հղումով՝ tcatena.eventbrite.com

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook