Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ պատվիրակությունն Արցախում է

Нет перевода
4.05.2017

Մայիսյան տոներին ընդառաջ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոսներից և ուսանողներից բաղկացած պատվիրակությունը եռօրյա այցով Արցախում է:

Պատվիրակության կազմում են ԵՊԲՀ ռեկտոր, ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը, ընտանեկան բժշկության ամբիոն պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը, գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար, կենսաբանության ամբիոնի պրոֆեսոր Սպարտակ Գամբարովը, անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համայակ Սիսակյանը, նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը, մանկական ակնաբուժության ամբիոնի դասախոս Եղիշե Բաղդասարյանը, հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Էդվարդ Թորոմանյանը, ակնաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Շաքարյանը, մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Բաբայանը, նեոնատոլոգ, մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը, ախտաբան, դոցենտ Անդրեյ Պապյանը:

ԵՊԲՀ պրոֆեսորական պոլիկլինիկայի 20 առաջատար մասնագետներն այսօր բաց դռների օր կազմակերպեցին այցելուների համար՝ տրամադրելով անհրաժեշտ բժշկական խորհրդատվություն, իսկ վաղը բուժաշխատողների համար գիտաժողով կանցկացվի:

Այցի նպատակն է Արցախում ներկայացնել բժշկական համալսարանի ոչ միայն բուժական, այլև գիտական նոր հնարավորությունները:

 

Science Week 2017

Объявления


Find us on Facebook