Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Դասախոսություն ավարտական կուրսերի ուսանողների և կլինիկական օրդինատորների համար

25.04.2017

Մեր համալսարանի ավարտական կուրսերի ուսանողներն ու կլինիկական օրդինատորները, ինչպես նաև համալսարանական կլինիկաների ղեկավարներն այսօր մասնակցեցին «Մենեջմենթ Միքս» ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանի դասախոսությանը, որը նվիրված էր առողջապահական հաստատությունների հավատարմագրմանը և որակի կառավարման համակարգերին:

Առողջապահության կազմակերպման ոլորտի երկարամյա մասնագետը ներկայացրեց իր ղեկավարած կազմակերպության փորձը:

Բանախոսն անդրադարձավ նաև ԵՊԲՀ-ի Հանրային առողջապահության ֆակուլտետի ուսումնական գործընթացքում «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ներդրման կարևորությանը:

Հիշեցնենք, որ այս կրթական ծրագրի ներդրման նպատակով՝ ապրիլի 19-ին ԵՊԲՀ-ն և «Մենեջմենթ Միքս» միջազգային կազմակերպությունը կնքեցին համատեղ հուշագիր: Միջազգային չափանիշներին համապատասխանող այս ծրագիրը նախատեսված է առողջապահության համակարգում առնվազն 3 տարի աշխատանքային փորձ ունեցող անձանց համար:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook