Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Օլիպմիադա՝ սրտի ախտաֆիզիոլոգիայի հարցերի շուրջ

6.04.2017

Սրտի ախտաֆիզիոլոգիայի հիմնական խնդիրներին նվիրված օլիմպիադային մասնակցեցին 3-րդ կուրսի շուրջ 100 ուսանողներ ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետներից: Մասնակիցների թվում էին ոչ միայն հայալեզու, այլև անգլալեզու և ռուսալեզու ուսանողները:

Սիրտ-անոթային հիվանդությունները մարդու թիվ 1 մարդասպանն են: Ուստի դրանց համակողմանի ուսումնասիորությունը առավել արդիական ու էական հարցերից է ապագա բժիշկների պատրաստման առումով: Օլիմպիկան մրցակցությանը լրացուցիչ հետաքրքրություն էր հաղորդում այն հանգամանքը, որ ընտրված թեմայի շրջանակում հաջողության հասնելու համար նախապատվություն էր տրվում ոչ այնքան որոշակի փաստացի տեղեկատվության մտապահմանը, որքան մտածողությանը, բժշկական մտածելակերպի ձևավորմանը:

Դատելով արդյունքներից, կարելի է ասել, որ առավել ստեղծագործ ուսանողների կողմից մոտեցումը ընդունվեց հաճույքով: Այն յուրատիպ մարտահրավեր էր սովորոկան «անգիրին» հակադրվող և ապագա բժշկին սպասող իրական մարտահրավերների համեմատ:

Օլիմպիադայի հաղթողներ դարձան հայալեզու ընդհանուր բժշկության ֆակուլտետում՝ Թինա Մուրադյանը (316 խումբ) և անգլալեզու ընդհանուր բժշկության ֆակուլտետում Դալար Հակոբյանը (344 խումբ): Նրանք ստացան համապատասխան հավաստագրեր և ամբիոնի կողմից սահմանված մրցանակներ:

Նշենք, որ օլիմպիադայի կազմակերպմանը մասնակցեց նաև ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը:

Լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսանողները (ոչ միայն 2 հաղթողերը) մշտապես կլինեն ամբիոնի ուշադրության տեսադաշտում:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook