Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բժշկական համալսարանում նշվեց Սիրիայի ուսանողական տոնը

30.03.2017

Սիրիայի ուսանողական օրն այսօր տոնական միջոցառմամբ նշվեց բժշկական համալսարանում: Ամեն տարի մարտի 30-ին անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ, որոնց նպատակն է միավորել աշխարհի տարբեր երկրներում ապրող սիրիացիներին, ներկայացնել նրանց մշակույթն ու հարուստ պատմությունը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մհդ Իսսամ Նայալին, ով ողջունելով սիրահայ ուսանողներին՝ շեշտեց, որ երիտասարդները Սիրիայի ապագան են, վաղվա օրը:

Նշվեց, որ ուսանողները յուրաքանչյուր երկրի պարիսպն են, որոնք իրենց գիտելիքների շնորհիվ կարող են ապահովել տարբեր ոլորտների զարգացումը: Նման միջոցառումների միջոցով Սիրիայի մշակույթն ավելի է մոտենում հայ հասարակությանը, հայ ուսանողին:

Սիրիացի ուսանողներն իրենց կարևոր տեղն ու դերն ունեն բժշկական համալսարանում սովորող ուսանողների շարքում: Նրանցից շատերն աչքի են ընկնում իրենց բարձր առաջադիմությամբ ու բժիշկ դառնալու դժվարին գործում ջանք ու եռանդ չեն խնայում:

Միջոցառումը նախաձեռնել էր Հայաստանում Սիրիայի ուսանողական միությունը՝ Հայաստանում Սիրիայի դեսպանատան հետ համատեղ: Երաժշտական կատարումներով ելույթ ունեցան ոչ միայն բժշկական համալսարանում, այլև այլ բուհերում սովորող ուսանողներ: Միջոցառումը մեկնարկեց երկու երկրի օրհներգերով:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook