Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Միջինքի արարողություն՝ համալսարանական հիվանդանացում բուժում ստացող փոքրիկների համար

23.03.2017

Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևորականներն այսօր «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում էին: Ձևավորված ավանդույթի համաձայն հոգևորականներն աղոթեցին համալսարանական հիվանդանոցում բուժվող փոքրիկների շուտափույթ ապաքինման համար, այնուհետև կատարեցին Միջինքի արարողություն:

Հիվանադանոցում բուժվող տարբեր տարիքի երեխաները օրհնություն ստացան և համտեսեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդների կողմից պատրաստված բաղարջահացը:

Երեխաներին՝ մանկական ներկայացման միջոցով լավ տրամադրություն փոխանցեցին նաև Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության hայկական կենտրոնի «Կարապետ» տիկնիկային թատրոնի դերասանները:

Նշենք, որ Միջինքի ծեսը հնուց ի վեր հայոց կենցաղում ընդունված էր Մեծ պահքի ընթացքը փոքր-ինչ մեղմելու համար։ Այդ օրը պատրաստվում է Միջինքի բաղարջ, որի մեջ դրվում էր որևէ նշան՝ դրամ, ուլունք և այլն։ Ում բաժնից նշանը դուրս գա, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված է համարվում։

Եկեղեցական այս ծեսին հիվանդանոցում բուժում ստացող մանուկներին հաղորդակից դարձնելու նախաձեռնության հեղինակը՝ ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանն է:


 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook