Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Անհետաձգելի բուժօգնության ծառայություն

Հիմնադրվել է 2010թ.-ին:

Ծառայության ղեկավար՝ Հռիփսիմե Ռաֆայելի Ազիզյան


Ծավալված մահճակալների թիվը՝ 7, որից 5-ը Emergency սրահում, 2-ը՝ մեկուսարանում:


Պատմություն

Անհետաձգելի բուժօգնության ծառայությունը կազմավորվել է հիվանդանոցի գործող ընդունարանի բարեփոխումների հետևանքով: Ծառայությունը հագեցված է անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով: Որակյալ բուժօգնության կազմակերպման համար առկա են՝

  • արհեստական շնչառության նորագույն էքսպերտային դասի սարքավորումներ (Hamilton ֆիրմայի),
  • հիվանդների մոնիտորինգի կենտրոնացված համակարգ (Schiller ֆիրմայի),
  • էլեկտրասրտագրման սարքավորում (Schiller ֆիրմայի),
  • դեֆիբրիլյատոր (Schiller ֆիրմայի),
  • շարժական սոնոգրաֆիկ սարք (Biocare ֆիրմայի),
  • կենտրոնացված թթվածնամատակարարում,
  • փոքր վիրահատարան,
  • վիրակապարան,
  • դեղորայք:


Կլինիկական մասնագիտացում

Ծառայությունն իրականացնում է.

  • շտապ դեպքերի անհետաձգելի բուժօգնության կազմակերպում` բուժհաստատությունում ընդգրկված բոլոր ծառայությունների հետ համագործակցված,
  • անհրաժեշտության դեպքում՝ շնչառական և սիրտանոթային ֆունկցիայի մոնիտորինգ, հսկողություն, հետագա տեղափոխում՝ համապատասխան մասնագիտացված կլինիկաներ,
  • նախա- և հետհետազոտական վիճակներում բուժօգնության ցուցաբերում,
  • գործիքային և լաբորատոր ախտորոշման հնարավոր հետազոտությունների կազմակերպում,
  • հիվանդի զննում, խորհրդատվություն, նախնական ախտորոշում,
  • պլանային հիվանդների ընդունելություն:

Իրականացվում է շուրջօրյա հերթապահություն:


Ծառայության աշխատակազմ

Ազիզյան Հռիփսիմե Ռաֆայելի ծառայության ղեկավար
Ստեփանյան Գայանե Ժորայի բժիշկ-օրդինատոր


Հասցե` ՀՀ, Երևան, Կորյունի 2, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Անհետաձգելի բուժօգնության ծառայություն
Հեռ.՝ (+37410) 58 22 44, (+37460) 62 13 78
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook