Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

21.03.2017

Տեղեկացնենք, որ այսօր «Հրապարակ» օրաթերթում տեղ գտած տեղեկատվությունը և համացանցում այդ նյութի տարաբնույթ մեկնաբանությունները, թե իբր ԵՊԲՀ ռեկտորը կարգադրել է հեռացնել աշխատանքից աշխատակցի, իրականությանը չեն համապատասխանում:

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում որևէ աշխատակից չի ազատվել աշխատանքից, այլ աշխատանքային պարտականությունները թերի կատարելու համար 3 բուժաշխատողի տրվել է նկատողություն:

Հորդորում ենք, չխեղաթյուրել իրականությունը և զերծ մնալ անհարկի շահարկումներից: Կարծում ենք՝ ևս մեկ անգամ մանրամասնելու կարիք չկա, թե բժշկական հաստատությունում, մասնավորապես, վիրաբուժական բաժանմունքում ինչպիսի կարևորություն ունի սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը:


 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook