Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Համալսարանական հիվանդանոցների բժիշկները Արագածոտնի մարզում էին

27.02.2017

Շաբաթ օրը «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների բժիշկները հերթական բաց դռների օրերի շրջանակներում Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում էին:

Նախնական գրանցումներով կազմված ցուցակներով տեղի բնակչությունը հնարավորություն ունեցավ անվճար օգտվել նյարդաբանի, սրտաբանի, էնդոկրինոլոգի, ակնաբույժի, ուռուցքաբանի, մաշկաբանի, մանկաբարձ-գինեկոլոգի, արյունաբանի, մանկաբույժի և այլ բժիշկ-մասնագետների անվճար խորհրդատվություններից:

Անհրաժեշտության դեպքում նրանց մի մասին տրվեց ուղեգիր՝ համալսարանական հիվանդանոցում համապատասխան հետազոտությունն անցնելու կամ բուժումը շարունակելու համար:

Նշենք, որ ընդհանուր առմամբ իրականացվեց շուրջ 273 խորհրդատվություն:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook