Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Վարդանանց տոնը՝ բժշկական համալսարանում

23.02.2017

Այսօր Վարդանանց տոնի առթիվ ոգեշնչված շատ երիտասարդներ, ովքեր առանց վարանելու հայրենիքը պաշտպանելու կարևոր գործին են նվիրաբարել իրենց կյանքը և առողջությունը, հավաքվել էին ապագա բժիշկների դարբնոցում: Բժշկական համալսարանում կազմակերպված միջոցառումը նվիրված էր բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպան հերոսներին: Միջոցառմանը ներկա էր մեր պաշտպանական գերատեսչությունը՝ իր ղեկավար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը ռեկտորի ուղեկցությամբ այցելեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ, այնուհետև մասնակցեց միջոցառմանը, որը կազմակերպել էին բժիշկները, ապագա բժիշկները և հերոս տղաները:

Վիգեն Սարգսյանը շնորհավորեց Խորհրդային Միության բանակում ծառայած անձանց տոնը` նշելով, որ հայրենիքի պաշտպանությունն անցյալում չի լինում:

«Այսօրը համընկավ Վարդանանց տոնի հետ, իսկ Վարդան Մամիկոնյանը մարմնավորում է այն ռազմական ոգին, որը հավատի ու հավատարմության համար էր պայքարում: Մեր մեջ ընդունված է հերոսներին այլուր փնտրել, իրականում նրանք մեր մեջ են. հերոսներն այն մարդիկ են, որոնք ամենավճռական պահին, երբ տատանվելը, մտահոգվելը, երկմտելը կարող է թվալ բնական, ապացուցում են, որ դա ոչ միայն բնական չէ, այլ նաև հարիր չէ: Եթե այդ հերոսության համար նրանք գին են վճարում, այդ գինը երբեք ու երբեք վատնված գին չէ», - ասաց պաշտպանության նախարարը:

Վիգեն Սարգսյանը, դիմելով ապրիլյան պատերազմին մասնակից ներկաներին, ասաց, թե համոզված է, որ եթե նորից տղաներն այդ փորձության առաջ կանգնեն, կկրկնեն կատարած խիզախությունը: Նախարարի խոսքով` դա գալիս է դաստիարակությունից:

Տոնական միջոցառումը եզրափակվեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, որտեղ ռեկտոր Արմեն Մուրադյանը պաշտոնապես հայտարարեց, որ առաջիկայում համալսարանական հիվանդանոցում ստեղծվելու է զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոն, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ ողջունեց գաղափարը և առաջարկեց բանակի աջակցությունը, որպեսզի կենտրոնը լինի արդիական և բոլոր հնարավորություննեով հագեցած հաստատություն:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook