Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ուղերձ Ստոմատոլոգների միջազգային օրվա առթիվ

09.02.2017

Ստոմատոլոգիան բժշկագիտության սրընթաց զարգացող ճյուղերից մեկն է: Ստոմատոլոգիայի զարգացման հետ է կապված նաև մեր երկրում բժշական տուրիզմի զարգացումը: Կարևոր այս ոլորտի զարգացման հիմքում ոչ միայն բարձր հագեցվածությամբ ու կազմակերպվածությամբ աչքի ընկնող կլինիկաներն են, այլև մասնագետների արհեստավարժությունն ու աշխատասիրությունը:

Սիրելի ստոմատոլոգներ, Դուք ներկայացնում ենք այն մասնագիտությունը, որին կյանքում գոնե մեկ անգամ յուրաքանչյուրս անհրաժեշտություն ենք ունենում դիմելու: Թող Ձեր՝ օրինակ ծառայող հաջողությունները շարունակական լինեն:

Առկա հաջողությունների համալրմանն է ուղղված նաև ուսումնական նոր ծրագրերով հագեցած կրթությունը, որում մեծ է շարունակաբար ընդլայնվող գիտական և հետազոտական ծրագրերի դերը:

Հպարտությամբ կարող ենք ասել, որ մեր երկրում ստոմատոլոգիան քայլում է միջազգային պահանջներին համահունչ:

Մեր համալսարանի՝ ավելի քան հինգ տասնամյակի պատմություն ունեցող ստոմատոլոգիական ֆակուլտետի ողջ պրոֆեսորադասախոսական կազմին, ինչպես նաև գործող ատամնաբույժներին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Առողջություն Ձեզ և բոլոր այն պացիենտներին, ովքեր Ձեզ են վստահել իրենց առողջությունը:

ԵՊԲՀ ռեկտոր
Արմեն Մուրադյան

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook