Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ժամանակին հասնել ամեն գնով. ռեանիմոբիլները ձմեռային պայմաններում էլ շարունակում են նորածիններին փրկելու աշխատանքը

08.02.2017

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում տարեկան բուժօգնություն են ստանում ինտեսնիվ թերապիայի կարիք ունեցող 1000-ից ավելի նորածիններ և երեխաներ ոչ միայն մայրաքաղաքից, այլև Հայաստանի բոլոր մարզերից:

Փոքրիկներին փրկելու և ապաքինելու աշխատանքն իրականացվում է շուրջօրյա արտագնա վերակենդանացման բրիգադների միջոցով, որոնք 2016 թվականին ստացել են 694 կանչ, դրանցից 470-ը՝ մարզերից: Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանի տեղեկացմամբ՝ 694 կանչից 196-ն իրականացվել է ձմեռային պայմաններում:

Ամենագնաց ռեանիմոբիլները նորածիններին փրկելու նպատակով ուղևորվում են հեռավոր մարզեր՝ հաղթահարելով դժվարամատչելի ու հաճախ՝ նաև անանցանելի ճանապարհներ:

Սյունիք, Գյումրի, Տավուշ կամ ցանկացած այլ հեռավոր վայր ուղևորվելիս՝ բժշկական թիմի գլխավոր նպատակն է օպերատիվ օգնություն ցուցաբերել կրիտիկական վիճակում հայտնված նորածիններին: Մասնագետի խոսքով՝ ժամանակին անհրաժեշտ բուժօգնություն ստանալու և մասնագիտացված բժշկական կենտրոն տեղափոխվելու շնորհիվ գրեթե 90 տոկոս դեպքերում հաջողվում է փրկել փոքրիկների կյանքը:

Օրական կլինիկան ստանում է միջինում 3 կանչ: 2015 թվականի համեմատ՝ նախորդ տարի կանչերի թիվն ավելացել է: 2017 թվականի առաջին ամսում վերակենդանացման բրիգադների ստացած 38 կանչից 29-ը եղել են մարզերից: 2016-ին բուժում ստացող երեխաների թիվը կլինիկայում հասել է 1043-ի:

Լուսանկարներն արվել են բուժանձնակազմի կողմից՝ Վանաձոր մեկնելու ճանապարհին:


 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook