Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ուղիղ կապ Վրաստանի գործընկերների հետ

03.02.2017

Այս պահին բժշկական համալսարանում ուղիղ կապ է հաստատվել մեր վրացի գործընկերների հետ։ Արդեն 12 տարի է, Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի հետ համատեղ, Վրաստանում՝ Բակուրիանիում, հավաքվում են ապագա բժիշկներ և կիսվում են իրենց կատարված հետազոտական աշխատանքներով։

Այս տարի մենք հեռավորությունը հաղթահարեցին հեռուստակամրջի միջոցով, ինչն ամենևին չխանգարեց ձևավորել գիտական մթնոլորտ և ծավալել հետաքրքիր քննարկում մեր համալսարանում:

Նշենք նաև, որ թե՛ հայ, թե՛ օտարերկրացի ուսանողներն ակտիվ մասնակցեցին քննարկմանը և ներկայացրեցին իրենց գիտական աշխատանքները: Ուսանողական գիտական ընկերության ջանքերով կազմակերպված այս միջոցառումը մեկ անգամ ևս նպաստեց գիտությամբ հետաքրքրված մի շարք ուսանողներին իրենց գաղափարներն ու մտքերը փոխանակելու և անկաշկանդ քննարկում ծավալելու:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook