Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԳերԼարված Օրակարգով Բժշկական Ուսուցում (ԳԼՕԲ-Ուս) ծրագրի ընտրական փուլը մեկնարկեց

03.02.2017

Բազմաթիվ ուսանողների առաջարկով ԵՊԲՀ-ի դասախոսները և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները նույնպես հնարավորություն կունենան աշխարհի հեղինակավոր բժշկական հաստատությունների օրինակով ստանալ հավելյալ մասնագիտական կրթություն: Սա ենթադրում է, որ լավագույն կրթական ռեսուրսներով՝ տեսագրված դասախոսություններով, թեսթերով և գրքերով կիրականացվեն անգլիալեզու դասընթացներ:

100-ից ավելի ուսանողներ այսօր կփորձեն իրենց ուժերը և արդյունքում ամենաբարձր արդյունք ցուցաբերած 30 ուսանողները 7 ամիս կանցնեն գերլարված օրակարգով բժշկական ուսուցում: Տեղեկացնենք, որ դասերը հեռարձակվելու են նաև առանձին լսարանում, որտեղ ցանկացողները ազատ ունկնդրի կարգավիճակում կկարողանան հետևել ողջ դասապրոցեսին, դասախոսություններին և քննարկվող նյութին:

Այս ծրագրի նպատակն է լավագույն ուսանողներին խրախուսել, ինչպես նաև տալ հնարավորություն անվճար հիմունքներով իրենց ուժերը փորձել միջազգայնորեն հաստատված բժշկական թեսթեր հանձնելու գործընթացում:

Այսօր ծրագրի մասնակից ուսանողների հետ հանդիպեց և հաջողություն մաղթեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook