Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Համալսարանական հիվանդանոցը հագեցվել է նոր սարքավորումներով

31.01.2017

«Մուրացան» hիվանդանոցային համալիրի մանկական վիրաբուժության բաժանմունքը հագեցվել է անհրաժեշտ սարքավորումներով

Այսօր ԵՊԲՀ պրոռեկտորներ Արմեն Մինասյանը և Երվանդ Սահակյանը, հիվանդանոցի ղեկավարության ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Քասեմինին ներկայացրին համալսարանական հաստատության հզորությունները:

«Երեխաները մեր ապագա սերունդն են, և հենց այդ պատճառով մենք հնարավորության սահմաններում փորձեցինք օգնել այս երեխաներին: Հիվանդանոցի ղեկավարությունը բուժման հետ միասին երեխաներին օգնում է նաև մարդասիրական առումով»,-նշեց Ջասիմ Մուհամմադ Ալ Քասեմին: Նշվեց, որ երեխաների բուժման որակը առավել բարելավելուն ուղղված կարևոր այս նախաձեռնությունը շարունակական է լինելու և հետագայում ևս համատեղ ծրագրեր կիրականացվեն:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook