Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Անցկացվեց ERASMUS + փոխանակային ծրագրերի նախապատրաստական դասընթաց

31.01.2017

Այսօր կայացավ ԵՊԲՀ Կարիերայի կենտրոնի նախաձեռնած՝ ERASMUS + փոխանակային ծրագրերի նախապատրաստական դասընթացը:

Բուհի միջազգային կապերի բաժնի պետ Աննա Ղազարյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց ERASMUS + ներկայում առկա փոխանակային ծրագրերը, դրանց մասնակցելու կարգը և քայլերի հաջորդականությունը:

Բանախոսներից մեր համալսարանի կրթական ծրագրերի պետ Արամ Բայկովը մանրամասնեց ERASMUS + փոխանակային ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ ուսումնառության համաձայնագրի (learning agreement) կազմման առանձնահատկությունները, որից հետո լավագույն մոտիվացիոն նամակ կազմելու հմտությունների ու առանձնահատկությունների մասին խոսեց ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Հարություն Ազգալդյանը:

Մեր բուհի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Գրիգոր Չակմիշյանը ներկաներին փոխանցեց հետաքրքիր մանրամասներ վերջերս ERASMUS + ծրագրին իր մասնակցության և Հունաստանում ուսումնառության մասին:

Դասընթացն ամփոփվեց հարցուպատասխանով:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook