Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին

27.01.2017

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում հերթական միջոցառումը նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին: Տոնական միջոցառմանը մասնակցում էին հյուրեր ՀՀ ՊՆ զորամասից` փոխգնդապետ Միքայել Ջուլհակյանը, մայոր Կարեն Բաբայանը, շարքայիններ Յուրիդա Գաբրիելյանը և Աշոտ Անդրեասյանը:

«Հերացի» ավագ դպրոցի աշակերտները ներկայացրին ազգային բանակի կազմավորման ուղին և անցած ճանապարհը: Անմիջական մթնոլորտում ծավալվեց հետաքրքիր երկխոսություն հայրենասիրության, հայկական բանակի և հայ զինվորի անմնացորդ նվիրման մասին:

Հանդիպման ավարտին աշակերտները երախտիքի խոսք հայտնեցին մեր հայրենիքի պաշտպաններին և իրենց կողմից պատրաստած հուշանվերները հանձնեցին նրանց:



 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook