Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«ЕрМУ» թիմի տղաները մասնակցեցին Սոչիում անցկացվող «КиВиН-2017» միջազգային փառատոնին

27.01.2017

ԵՊԲՀ ուրախների և հնարամիտների «ЕрМУ» թիմի տղաները հունվարի 10-ից 23-ը մասնակցեցին Սոչիում անցկացվող «КиВиН-2017» միջազգային փառատոնին: Տղաներն օրեր առաջ են վերադարձել են Սոչիից՝ նոր գաղափարներով և ծրագրերով լեցուն:

Տարբեր երկրների՝ ավելի քան 500 թիմեր ներկայացնող փառատոնը, նրանց գնահատմամբ, հնարավորություն տվեց մասնակցող թիմներին հետագայում հանդես գալ ավելի բարձր լիգաներում:

Ամենատպավորիչ պահերից մեկը, նրանց խոսքով, այն էր, երբ մինչ մրցույթի նախընտրական փուլի մեկնարկը մրցակից թիմերից անդամներից մեկի մոտ ցնցումային նոպա էր սկսվել։ Բարեբախտաբար, մեր ապագա բժիշները մոտակայքում են գտնվել և ցուցաբերել են առաջին օգնություն մինչև բժշկական բրիգադի ժամանումը։

Փառատոնի կազմակերպիչները շնորհակալական խոսքեր էին հղել մեր տղաներին։ Փառատոնի ընթացքում արհեստավարժ խմբագիրների կողմից կազմակերպվել են թեմատիկ դասախոսություններ, որոնց մասնակցել են նաև բժշկականի տղաները: Մեր թիմը ստացալ է հնարավորություն առաջիկայում հանդես գալ նաև այլ քաղաքների լիգաներում:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook