Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Մեկնարկում է «Գլօբ-Ուս»-ը՝ գերլարված օրակարգով բժշկական ուսուցման փորձարարական ծրագիրը

26.01.2017

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջազգայնացման և արդիականացման ռազմավարության շրջանակում 2017 թվականին փետրվարից օգոստոսն ընկած ժամանակահատվածում մեկնարկում է կրթական փորձարարական նախագիծ, որը ենթադրում է գերլարված օրակարգով բժշկական ուսուցում:

Ուսանողների հետ հանդիպման ընթացքում ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը ապագա բժիշկներին ներկայացրեց փորձարարական ծրագրի իրականացման մանրամասները, ինչպես նաև ծրագրի պատասխանատուների հետ ուսանողներին հետաքրքրող բոլոր հարցերին տվեց սպառիչ պատասխաններ:

Հանդիպման ընթացքում տեղեկացվեց, որ «Գլօբ-Ուս» նախագծում ընդգրկվելու են համալսարանի չորրորդ և հինգերորդ կուրսի ուսանողներ: Յուրաքանչյուր կուրսից 8-ից 12 ուսանող: Համալսարանական դասերից հետո անցկացվող պարապմունքների միջոցով ամրապնդելու և լրացվելու են ուսանողների բժշկական գիտելիքները:

Գիտելիքների զարգացումը հնարավորություն կտա դրանք հասցնել պահանջվող այն միջազգային չափանիշներին, որոնք ամրագրված են ամերիկյան, կանադական, բրիտանական և զարգացած այլ երկրների բժշկական կրթության ծրագրերում:

Կրթական նյութը բաղկացած կլինի երկու՝ տեսական և կլինիկական առարկաներ ընդգրկող մասերից: Հաշվի առնելով «Գլօբ-Ուս» նախագծի փորձարարական բնույթը՝ այս կիսամյակի համար ընտրվել է տեսական առարկաների ուսուցման ուղղությունը:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ քննությունը հանձնել ցանկացող ուսանողները կարող են դիմել ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանատ: Գրանցման վերջնաժամկետը՝ հունվարի 31-ն է:

Փետրվարի սկզբին կանցկացվի թեստային գրավոր քննություն, որի արդյունքում յուրաքանչյուր կուրսում ամենաբարձր գնահատականներ հավաքած 8-ից 12 ուսանող կընդգրկվի այս ծրագրում: Հավելենք, որ գրավոր քննության թեստերը լինելու են անգլերենով:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook