Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ դոցենտը դասախոսել է Հունաստանի առաջատար համալսարանական հիվանդանոցներում

25.01.2017

«Էրազմուս+ Միջազգային» կրթաթոշակային նախագծի շրջանակում ԵՊԲՀ օտարերկրացիների ուսուցման դեկանի տեղակալ և հյուսվածաբանության ամբիոնի դոցենտ Անահիտ Ազնաուրյանը Արիստոտելի համալսարանի (Հունաստան) հյուսվածաբանության, պլաստիկ վիրաբուժության և ներքին հիվանդությունների ամբիոններում հանդես է եկել դասախոսությունների շարքով:

Հունվարի 8-ից 22-ն ընկած ժամանակահատվածում մասնագիտական նյութի հիմանական թեման նվիրված էր փուխր շարակցական հյուսվածքի կառուցվածքա-ֆունկցիոնալ փոփոխություններին, ինչպես նաև մարսողական համակարգի ավշային հյուսվածքի փոփոխություններին Կրաշ համախտանիշի պայմաններում:

Դասախոսություններն անցկացվեցին Հունաստանի Սալոնիկ քաղաքի՝ Պապագեորգիի և Հիպոկրատի անվան համալսարանական առաջատար հիվանդանոցներում:

Նախագծի ավարտին պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Էֆտերպի Դեմիրին դասախոսական նյութի բարձր մակարդակով մատուցման համար Անահիտ Ազնաուրյանին հանձնեց հատուկ վկայական:

Դասախոսություններն ամփոփոխ իր ելույթում օտարերկրացիների ուսուցման դեկանի տեղակալը նշեց, որ Հայաստանը և Հունաստանը բժշկական կրթության ոլորտում ունեն արդեն իսկ ձևավորված ավանդույթներ, որոնք նման ծրագրեր շնորհիվ հաջողությամբ շարունակվում են:

Մասնակցի խոսքով՝ կրթաթոշակային նախագծին մասնակցության շնորհիվ ձեռք բերվեց հյուսվածաբանության ոլորտում դասավանդման նոր փորձ, ինչպես նաև ձևավորվեցին հետագա համագործակցության նախադրյալներ:


 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook