Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Օտար երկրներում ապրող հնդիկներին նվիրված հանդիպում

24.01.2017

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանի և առաջին քարտուղար Պրաշանտ Կումար Դասի մասնակցությամբ այսօր անցկացվեց հանդիպում հնդիկ ուսանողների հետ: Հանդիպումը նվիրված էր արդեն 14-րդ անգամ աշխարհում անցկացվող, իսկ այս տարի առաջին անգամ մեր համալսարանում օտար երկրներում ապրող հնդիկներին (Pravasi Bharatiya Divas):

Տարբեր կուրսերի ապագա հնդիկ բժիշկները քննարկեցին կրթությանը, աշխատանքին վերաբերող տարաբնույթ հարցեր: Այնուհետև ցուցադրվեց Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ելույթը, որտեղ վերջինս նշեց, որ ավելի քան 30մլն հնդիկ է բնակվում Հնդկաստանի սահմաններից դուրս: Հնդիկները ամբողջ աշխարհում հարգանք են վայելում ոչ թե թվաքանակի, այլև այն ներդրումների համար, որոնք նրանք ունեցել են Հնդկաստանում և այն հասարակություններում և երկրներում, որտեղ բնակվում են: Ելույթում ընդգծվեց սփյուքի աջակցությունը որպես հնդկական մշակույթի, արժեքների և սովորույթների կարևոր խթանիչ ուժ, ինչպես նաև կարևորվեց երիտասարդների դերը փոխակերպվող հասարակությունում:

Նշենք, որ բժշկական համալսարանում այսօր կրթություն է ստանում 1621 օտարերկրյա ուսանող, որից 864-ը՝ հնդիկ: Նրանք ակտիվ մասնակցություն են ունենում բուհում կազմակերպվող մի շարք միջոցառումներում և գործընթացներում:

Ելույթի տեքստային տարբերակը կարող եք տեսնել այստեղ`

http://www.narendramodi.in/prime-minister-narendra-modi-inaugurates-the-14th-pravasi-bhartiya-divas-in-bengaluru-karnataka-533756

Ելույթը ամբողջությամբ` https://www.youtube.com/watch?v=sHDvkuTxffA

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook