Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Հերացի» ավագ դպրոցի աշխատակիցներն այսօր սահմանամերձ Տրետուք գյուղում էին

13.01.2017

«Բարեգործությունը բումերանգ է» միջոցառումների շարքն ամփոփելու նպատակով ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշխատակիցներն, աշակերտներն ու ծնողներն այսօր այցելեցին Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Տրետուք գյուղ: Հերացիականները նվերներ հանձնեցին Տրետուքի միջնակարգ դպրոցի 23 աշխատակիցներին, 45 աշակերտներին և 15 նախադպրոցական տարիքի երեխաներին:

«Հերացի» ավագ դպրոցն, առաջնորդվելով զարգացման ծրագրով և շարունակելով ձևավորված ավանդույթը, այս տարի ևս 2016 թվականի դեկտեմբերին ընթացքում կազմակերպել էր բարեգործական տարատեսակ միջոցառումներ, որոնց իրականացմանն աջակցել են դպրոցի աշխատակիցները, աշակերտներն ու ծնողները:

Այս տարի միջոցառումների շարքը սկսվեց դպրոցում աշակերտների և ծնողների կողմից պատրաստված քաղցրավենիքների վաճառքով, որին հաջորդեցին աշակերտների ձեռքի աշխատանքների ցուցահանդես վաճառքները:

Բարեգործական միջոցառուների շարքն ամփոփվեց ԵՊԲՀ-ում աշակետների մասնակցությամբ կազմակերպված բարեգործական համերգով և ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքով:

«Հերացի» ավագ դպրոցի գրադարանն առանձնացրել էր նաև շուրջ 100 կտոր գեղարվեստական և ուսումնաօժանդակ գրքեր՝ նվիրաբերելով Տրետուք գյուղի միջնակարգ դպրոցի գրադարանին:

Նշենք նաև, որ բարեգործական այս նախաձեռնությանը միացան տարբեր անհատներ և կազմակերպություններ:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook