Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Երեք ապագա բժիշկ արժանացել է «Հայ համայնքը՝ հայ ուսանողությանը» ամենամյա կրթաթոշակին

12.12.2016

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողուհիներ Անի Տավարացյանին, Մարինե Պեպանյանին և Սեդա Մարտիրոսյանին այսօր կայացած ռեկտորատի հերթական նիստի ընթացքում հանձնվեցին «Հայ համայնքը՝ հայ ուսանողությանը» հիմնադրամի կողմից հատկացվող ամենամյա անվանական կրթաթոշակները:

Հիմնադրամի տնօրեն Արտավազդ Յախշիբեկյանը նշեց, որ «Հայ համայնքը՝ հայ ուսանողությանը» հիմնադրամի նպատակն է բարեգործական ծրագրեր իրականացնել կրթական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում:

Նշենք, որ «Հայ համայնքը՝ հայ ուսանողությանը» ստեղծվել է 2006 թվականին: Կառույցի հիմնական ծրագիրն է Հայաստանի բուհերի՝ առաջադիմությամբ և հասարակական ակտիվությամբ աչքի ընկած ուսանողներին անվանական կրթաթոշակների տրամադրումը: Հիմնադրամի հովանավորներն են Սփյուռքում իրենց գիտական և մասնագիտական գործունեությամբ բացառիկ հաջողությունների հասած մեր հայրենակիցները: Անվանական կրթաթոշակի տրամադրման հետ մեկտեղ՝ հիմնադրամի հովանավորներն իրենց ակտիվ մասնակցությունն են բերում նաև ապագա մասնագետների կայացմանը և նրանց մասնագիտական աճին:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook