Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հանդիպում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում

29.11.2016

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը ընդունել է Սիրիա Արաբական հանրապետության ԱԺ պատգամավորներ Օմար Ալ Արուբին, Ալան Բաքրին և Պաաս կուսակցության Լաթաքյա նահանգի բաժնի պետ Ինաք Զէնային:

Հանդիպմանը, պատվիրակության անդամները՝ ողջունելով ռեկտորի պաշտոնակատարին, անդրադարձան հայ-սիրիական համագործակցությանը բժշկական կրթության ոլորտում` հատուկ նշելով, որ բժշկական կրթության բնագավառում երկու երկրների միջև ակտիվ համագործակցության արդյունքում է, որ սիրիացի ուսանողները կարողանում են ստանալ որակյալ բժշկական կրթություն: Պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին համալսարանում սովորող սիրիացի ուսանողների հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար, ինչպես նաև փոխանցեցին սիրիացի ուսանողների հարազատների բարեմաղթանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև բժշկական կրթության և գիտության ոլորտում հետագա համագործակցությունը խթանելու, ինչպես նաև համալսարանում սովորող սիրիացի ուսանողների ուսման հետ կապված որոշ խնդիրներ:

Այնուհետև քննարկվեցին հետագա համագործակցության մանրամասները և նոր գործնական ծրագրերի հնարավորությունը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook