Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Հնդկական մշակութային երեկո 2016». երբ բժշկական համալսարանի ուսանողը և´ մասնակից է, և´ կազմակերպիչ

28.11.2016

ԵՊԲՀ հնդիկ ուսանողների կողմից ավանդույթ է «Հնդկական մշակութային երեկո» միջոցառման անցկացումը, որն ամեն տարի մեկ հարկի տակ է համախմբում ինչպես ուսանողների և դասախոսների, այնպես էլ Հայաստանում բնակվող հնդիկների:

Երևանի պետական բժշկական համալսարանում կրթություն է ստանում 1554 օտարերկրյա ուսանող, որից 864-ը՝ հնդիկ:

Մասնակիցներին ողջունեցին Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանը և ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը :

«Ձերդ գերազանցություն պարոն դեսպան, դեսպանության աշխատակիցներ, սիրելի ուսանողներ, հյուրեր: Ողջունում եմ Ձեզ Հնդկաստանի մշակույթի օրվա առթիվ, որը մեր համալսարանի ուսանողները դարձրել են ավանդական: Սա ինձ համար հիանալի առիթ է ավելի մոտ շփվելու այսօր ներկա երիտասարդներին ոչ միայն որպես իմ ուսանողների, այլև հնդկական մշակույթը կրողների և այն մեզ մատուցողների: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դուք դառնաք բարձրորակ բժիշկ-մասնագետներ և ձեր մարդասիրական առաքելությունը իրականացնեք ձեր երկրում: Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կդառնա այն կապող օղակը, որը կամրապնդի հայ-հնդկական դարավոր բարեկամությունը»,- իր խոսքում նշեց Արմեն Մուրադյանը:

Նշենք, որ երեկոն մասնակիցների համար հնդկական մշակույթին հաղորդակից լինելու հրաշալի հնարավորություն էր: Հնդիկ ուսանողները ներկայացրեցին վառ համերգային ծրագիր` հնդկական պարերով, երգերով և խոհանոցով:

«Հնդկական մշակութային գիշերը բացառիկ է նրանով, որ բժշկական համալսարանի ուսանողները մասնակիցներ են, կազմակերպիչներ, պարողներ և երգողներ: Նրանք մեզ փոխանցում են Հնդկաստանի շունչը, տանում երաժշտական ուղևորության՝ ընձեռելով այդ հինավուրց երկրի ողջ տարածքով ճանապարհորդելու հնարավորություն»,- ասաց ԵՊԲՀ օտարերկրացիների ուսուցման դեկան Աննա Սարգսյանը:

Ավանդույթ դարձած այս միջոցառմանը ներկա էին նաև Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը և Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը, այլ բուհերի ներկայացուցիչներ:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook