Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ավարտական կուրսերի ուսանողները և կլինիկական օրդինատորները մասնակցեցին 4-րդ մանկաբուժական համաժողովին

24.11.2016

Նոյեմբերի 22-ից 23-ը ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնում անցկացվեց 4-րդ մանկաբուժական երիտասարդական համաժողովը, որին մասնակցում էին ավարտական կուրսերի ուսանողներ և 6 ամբիոնների կլինիկական օրդինատորներ:

Երկօրյա համաժողովի ընթացքում ներկայացվեց 26 զեկույց, ներառյալ 6 հետազոտական աշխատանք: Դրանցից 5-ը կատարվել էին մանկաբուժության թիվ 1 ամբիոնում, իսկ 1-ը՝ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնում: Ներկայացվեցին ուշագրավ կլինիկական դեպքեր և հաճախակի հանդիպող մանկաբուժական հիվանդությունների նորագույն ուղեցույցները: Կարևորվեց կատարված աշխատանքների ու առաջարկների ներդրումը մանկաբուժության ոլորտի նոր ծրագրերի իրագործման գործում:

Նշենք, որ արդեն 4 տարի շարունակ մանկաբուժության թիվ 1 ամբիոնը կրթական գործընթացում կազմակերպում է նման կլինիկական համաժողովներ՝ հարթակ ստեղծելով ոչ միայն երիտասարդների ակտիվ աշխատանքի և ինքնադրսևորման համար, այլև նպատակ ունենալով ինտեգրելու կլինիկական և ոչ կլինիկական ամբիոնները կրթական գործընթացին:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook