Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ուսումանական գործընթացի մանրամասները, առկա խնդիրներն ու ծրագրերը՝ ուշադրության կենտրոնում

24.11.2016

ԵՊԲՀ լաբորատոր մասնաշենքի ամբիոններն էին այսօր ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մուրադյանի հերթական շրջայցի ուշադրության կենտրոնում:

Ուսումնական գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը, ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Նունե Շահվերդյանը և ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը Արմեն Մուրադյանին ներկայացրին հինգ ամբիոնների ուսումանական գործընթացի մանրամասները, առկա խնդիրներն ու ծրագրերը:

Կարևորվեց ուսումանական գործընթացը բարելավելու, դասապրոցեսի համար բոլոր նպաստավոր պայմանները ստեղծելու և առկա նյութատեխնիկական խնդիրները շտկելու անհրաժեշտությունը:

Ռեկտորի պաշտոնակատարն այցելեց լսարաններ, ուսումնական դասասենյակներ, զրուցեց պրոֆեսորադասախոսական կամզի և ուսանողների հետ:

ԵՊԲՀ լաբորատոր մասնաշենքում է տեղակայված նաև հանրապետության բժշկական ուղղվածության առաջին գրադարանը: Արմեն Մուրադյանն անձամբ ուսանողներից հետաքրքրվեց գրադարանից օգտվելու հաճախականության, դասագրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների հագեցվածության մասին: Նրա ուշադրության կենտրոնում էր նաև գրքային ֆոնդի համալրման հարցը: Ռեկտորի պաշտոնակատարը հորդորեց պատասխանատուներին մշտապես թարմացնել հատկապես ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ բժշկական գրականությունը: Նա հանձնարարեց սեղմ ժամկետում ներկայացնել համալրման անհրաժեշտություն ունեցող ուսումնական գրականության ցանկ:

Ռեկտորի պաշտոնակատարն այցելեց նաև գրադարանին կից գործող համակարգչային սրահ, ինչպես նաև համալսարանի «Ապագա բժիշկ» պաշտոնաթերթի խմբագրություն:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook