Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ կապույտ դահլիճը կրկին լցված էր գիտության շնչով

23.11.2016

ԵՊԲՀ գիտական մասի և Ուսանողական խորհրդարանի համատեղ ուժերով կայացավ «Կենսաքիմիական և մոլեկուլյար կենսաբանության մեթոդների կիրառությունը բժշկակենսաբանական հետազոտությունների մեջ ուղեղի ուսումնասիրման օրինակով» թրեյնինգ-սեմինարը: Նշենք, որ սեմինարը կազմակերպվել էր «DIA-M» ընկերության հետ ձևավորված ընկերական հարաբերությունների արդյունքում, ինչի շնորհիվ ոլորտի 7 առաջատար մասնագետներ անվճար այցելեցին Հայաստան և կիսվեցին իրենց փորձով: Բացի այդ, ընկերությունն իր հետ բերել էր կենսաքիմիայի և մոլեկուլյար կենսաբանության համաշխարհային բրենդերի կողմից արտադրված սարքավորումներ սեմինարի գործնական մասն ապահովելու համար:

Սեմինարի սկզբում բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը` ողջունելով բոլոր մասնակիցներին և հյուրերին, ընդգծեց նման սեմինարների կարևորությունը համալսարանի գիտական միջավայրի ստեղծման հարցում, որը պետք է խթանի մեր գիտնականների, երիտասարդ հետազոտողների և ուսանողների մոտ նոր հմտությունների զարգացումը: Սեմինարի առաջին օրը նվիրված էր գենետիկական անալիզի մեթոդներին: Ռուսաստանից ժամանած մասնագետները խոսեցին բջիջների գենետիկական վերածրագրավորման մասին, այն որակելով որպես ժամանակակից ալքիմիա: Խոսվեց նաև ԴՆԹ սեկվենավորման և ՊՇՌ-անալիզի մասին` ընդգծելով վերջինիս դերը բժշկական պրակտիկայում և փորձարարական կենսաբանության մեջ նեյրոնային մարկերային սպիտակուցների էքսպրեսիայի ուսումնասիրման մեջ: Համալսարանն աշխույժ գիտական ոգով էր լցված նաև շաբաթ և կիրակի օրերին: Այս երկու օրերի ընթացքում զեկուցողները ներկայացրեցին հոսքային ցիտոմետրիայի համակարգը և առավելությունները, ներկայացվեցին նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ուսումնասիրման մեթոդները և թե ինչպիսի թերապևտիկ մոտեցումներ կարելի է ցուցաբերել:

Մասնակիցները տեղեկացան, թե ինչ է բիոիմիջինգը և ինչպես այն կարելի է կիրառել նեյրոգենեզի և նյարդային ազդակների փոխանցման ուսումնասիրման համար: Իմունոլոգիայի ոլորտի մասնագետներն էլ լրացրեցին իրենց գիտելիքները իմուն սկրինիգի, նեյրոնալ սպիտակուցների որակական և քանակական ախտորոշման, իմունոբլոտինգի ոլորտում: Հանգստյան օրերի ավարտին մասնակիցները հնարավորություն ստացան ինքնուրույն փորձարկել գիտական սարքավորումների վերջին մոդելները: Ցանկացած մասնակից կարողացավ տարբեր միկրոսկոպներով տեսնել և ֆիքսել իրեն հետաքրքող, զարգացման տարբեր փուլերում գտնվող բջիջների և հյուսվածքների կառուցվածքը: Ընդմիջումների ընթացքում գիտական միջավայրը չէր ցրվում, մասնակիցների ավելի հանգիստ միջավայրում գտան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Քննարկումից հետո մասնակիցները տեղափոխվեցին լաբորատորիա, որտեղ ստացած տեսական գիտելիքները կիրառեցին և դարձրեցին փորձնական:

Ամփոփելով արդյունքները կարող ենք փաստել, որ սեմինարը բավական ինֆորմատիվ և օգտակար էր ինչպես դասախոսների և ասպիրանտների, այնպես էլ օրդինատորների և ուսանողների համար:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook