Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Տրվեցին ուսումնական գործընթացը բարելավելու հանձնարարականներ

22.11.2016

Այսօր ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը, ուսումնական գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանի, ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Նունե Շահվերդյանի և ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանի հետ այցելեց հյուսվածաբանության, նորմալ անատոմիայի, տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության, ինչպես նաև ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոններ:

Ռեկտորի պաշտոնակատարը ծանոթացավ ուսումնական գործընթացին, լսեց դասախոսների և ուսանողների առաջարկները, արձանագրեց առկա խնդիրները:

Շրջայցից հետո հանձարարականներ տրվեցին համապատասխան աշխատակիցներին:

Մասնավորապես, հստակ քայլեր ձեռնարկել առկա սարքավորումներն արդիականանցնելու, անհրաժեշտ բժշկական գրականությունը թարմացնելու, ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ պաստառներ ձեռք բերելու և շենքային պայմանները հնարավորինս բարելավելու ուղղությամբ:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook