Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ավելի քան 700 փոքրիկների փրկելու և ապաքինելու շուրջօրյա աշխատանք

22.11.2016

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում տարեկան բուժօգնություն են ստանում ինտեսնիվ թերապիայի կարիք ունեցող 700-ից ավելի նորածիններ և երեխաներ ոչ միայն Հայաստանի բոլոր ծննդատներից, այլև Արցախից:

ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը, կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի և հիվանադանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց «Մուրացան» հիվանդանոցային համալիրում, ծանոթացավ համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի, անհետաձգելի բուժօգնության, ինչպես նաև մյուս ծառայությունների աշխատանքին:

Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանը նշեց, որ կլինիկան օրական միջինում բուժօգնություն է տրամադրվում առողջական տարբեր խնդիրներ ունեցող ավելի քան երեք տասնյակ փոքրիկների: Հատկապես ձմռան ամիսներին աշխատում են գերծանրաբեռնված:

Փոքրիկների զգալի մասն ընդունվում է համալիրի կազմում շուրջօրյա գործող արտագնա վերակենդանացման բրիգադի միջոցով, որն անկախ եղանակային պայմաններից սպասարկում է անգամ հեռավոր մարզերի բնակիչներին: «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկան բացվել է 1997 թվականին` արգենտինահայ համայնքի հովանավորությամբ:

Նշենք, որ «Գրանդ Քենդի» ընկերության նախաձեռնությամբ «Մուրացան» հիվանդանոցային համալիրն այսօր համալրվեց անհրաժեշտ բժշկական պարագաներով և կահույքով վերազինված երկու նոր ռեանիմոբիլով: Մեծ պահանջարկ ունեցող ժամանակակից ռեանիմոբիլներն անփոխարինելի են փոքրիկների անհետաձգելի բժշկական օգնությունը առավել անվտանգ պայմաններում կազմակերպելու համար: Եվս երկու նոր մեքենաների շահագործումը համալիրի նորածնային ծառայության մեջ հսկայական դեր կունենա՝ հաշվի առնելով, որ նորածինները չափազանց զգայուն են տեղափոխման հարցում:

Ռեանիմոբիլների օգնությամբ տարեկան շուրջ 600 նորածին է տեղափոխում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա: Այս մեքենաները զգալի կնվազեցնեն, թե´ տեղափոխման ռիսկերը, թե´ ժամանակը, թե´ եղանակային գործոնով պայմանավորված ուշացումները:

ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը բուժանձնակազմի անունից շնորհակալություն հայտնեց այս կարևոր նախաձեռնության հեղինակներին՝ հույս հայտնելով, որ ծրագիրը շարունակական կդառնա, ինչը հնարավորություն կտա բուժօգնություն տրամադրել առավել մեծ թվով փոքրիկների:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook